Jermuk, Armenia
07-15 July
2022
Round Robin
Tournament
ChessAcademy.am
Գրանցում

Մեկնարկեց Ստեփան Ավագյանի անունը կրող պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարը

2022-07-08

Այսօր Ջերմուկ քաղաքում մեկնարկեց Ստեփան Ավագյանի անունը կրող «Ջերմուկ-2022» պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարը:

Այս տարի հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան և ԱՄՆ-ն ներկայացնող շուրջ 190 պատանի շախմատիստներ:


Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ստեփան Ավագյանի ընտանիքի անդամները, Ջերմուկի փոխքաղաքապետը և պատվավոր այլ հյուրեր։ 


Առաջին տուրը կմեկնարկի հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ին՝ Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում: 

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by LAB64 LLC