 
			
             
			
			
				 Round Robin
			
			
            
                Round RobinTournament ChessAcademy.am
Ջերմուկ-2022 պատանեկան XVI միջազգային բաց մրցաշար
2022-03-09Հարգելի՛ ծնողներ, մարզիչներ և շախմատասերներ, Հայաստանի շախմատի ակադեմիան հուլիսի 07-15-ը պատանի շախմատիստներին հրավիրում է մասնակցելու բոլորի կողմից շատ սիրված Ջերմուկ-2022 պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարին:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով տարբեր տարիքային խմբերով:
Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով:
Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 30-ը՝ ժամը 18:00-ն։
Ժամակարգ.
90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: 
Ժամանակացույց.
| Ամսաթիվ | Տուր | Ա և Բ մրցաշարեր | 
| 7 հուլիսի | ժամանում | 
 | 
| 7 հուլիսի | բացման արարողություն | 18։00 | 
| 8 հուլիսի | I | 10:30 | 
| 9 հուլիսի | II | 10:30 | 
| 9 հուլիսի | III | 16:00 | 
| 10 հուլիսի | IV | 10:30 | 
| 11 հուլիսի | V | 10:30 | 
| 11 հուլիսի | VI | 16:00 | 
| 12 հուլիսի | VII | 10:30 | 
| 13 հուլիսի | VIII | 10:30 | 
| 14 հուլիսի | IX | 10:30 | 
| 14 հուլիսի | փակման արարողություն | 18:00 | 
| 15 հուլիսի | մեկնում | 
 | 
Խաղից ուշանալու թույլատրելի ժամանակը սահմանվում է 30 րոպե:
Մրցաշարի կանոնադրություն.
Հայաստանի շախմատի ակադեմիա
Հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ
Պաշտոնական կայքէջ՝ www.jermuk.chessacademy.am  
Էլ․հասցե՝ tournaments@chessacademy.am
Հեռ․՝ +374 10 44 84 73
Բջջ.՝ +374 43 44 84 73, +374 91 19 25 14
 
				   
				   
				   
				   
				   
				   
			 
			 
			 
			