Tournament ChessAcademy.am
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար-2018՝ բլից մրցաշար-2
2018-07-09Երեկ Ջերմուկ Աշխարհ առողջարանում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի շրջանակում կազմակերպված երկրորդ բլից մրցաշարը:
Մրցաշարում միմյանց դեմ պայքարեցին 113 ինչպես կոչում ունեցող, այնպես էլ կարգային և ոչ կարգային շախմատիստներ, մարզիչներ և շախմատասերներ:
9 տուրից հետո մրցանակային տեղերը հաստատվեցին հետևյալ հերթականությամբ.
1-ին տեղ՝ ՖՎ Դանիելյան Վահե
2-րդ տեղ՝ Մելքոնյան Վարդան
3-րդ տեղ՝ ՄԳ Հայրապետյան Հովիկ
4-րդ տեղ՝ ՖՎ Ալավերդյան Գևորգ
5-րդ տեղ՝ ՄԳ Բաղդասարյան Վահե
6-րդ տեղ՝ Իսրայելյան Էդուարդ
Մինչև 10 տարեկաննեի մեջ հատուկ մրցանակ ստացավ Ալեքսանյան Դավիթը,մինչև 12 տարեկաննեի մեջ`Օհանյան Էմինը, աղջիկների լավագույն արդյունքի համար` Խաչատրյան Աննան, արտերկրի մասնակիցներից Ռուսաստանը ներկայացնող Եգորով Կոնստանտինը, ոչ վարկանշային մասնակիցների մեջ լավագուն արդյունքը Սաֆարյան Վլադիմիրինն էր, իսկ 50-ից բարձր տարիքային խմբում լավագույն արդյունքը ցույց տվեց Շեգունց Վաչագանը: